«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է բաց թողնել Եվրո-2020-ը:
The Athletic-ի փոխանցմամբ, 30-ամյա անգիացու վերականգնման ընթացքի վերաբերյալ դեռ հստակություն չկա, բայց լավագույն դեպքում նրա վերադարձը պետք է սպասել 4-6 շաբաթ անց:
Վտանգ կա, որ Ջորդանի վերադարձի համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Հնարավոր է՝ մրցաշրջանի մնացած հատվածը նա բաց թողնի, ինչպես նաև չկարողանա օգնել Անգլիայի հավաքականին Եվրոպայի առաջիկա առաջնությունում:
Հենդերսոնը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում: Ընթացիկ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 21 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: