Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ այս շաբաթ կայացած 4 խաղերի արդյունքում որոշվել են շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդները: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թեկնածուների թվում են «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որի փայլուն գոլը հաղթանակ պարգևեց լոնդոնցիներին «Աթլետիկոյի» հետ արտագնա խաղում, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը գրավեց «Լացիոյի» դարպասը, ինչպես նաև «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն:
🔝 Who gets your vote?
🌟 Olivier Giroud
🌟 Robert Lewandowski
🌟 João Cancelo
🌟 Ferland Mendy#UCLPOTW | @FTBSantander— UEFA Champions League (@ChampionsLeague) February 24, 2021