Հայաստանի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրում կայացավ մրցաշարի կենտրոնական պարտիան՝ մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանի և 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանի միջև։
Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիան ավարտվեց հաշտությամբ։
8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Շանթ Սարգսյան — Զավեն Անդրիասյան և Հայկ Մարտիրոսյան — Մամիկոն Ղարիբյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։
8-րդ տուրից հետո 6 միավոր վաստակած Հովհաննես Գաբուզյանը շարունակում է գլխավորել աղյուսակը։ Արման Փաշիկյանը 5,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։ Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը 5,5-ական միավորով բաժանում են 3-4-րդ հորիզոնականները։