Իսպանական Պրիմերայի՝ 1-ին տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» ընդունել է «Էլչեին»: Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 3-0 հաշվով հաղթանակով:
«Բարսելոնայի» կազմում երկու գոլ հեղինակել է Լիոնել Մեսսին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ժորդի Ալբան:
Խաղից հետո Մեսսին մոտեցել է «Էլչեի» դարպասապահ Էդգար Բադիային և խնդրել նրա մարզաշապիկը, ինչն իսպանացի դարպասապահին շատ է զարմացրել:
Elche’s goalkeeper couldn’t believe it when Lionel Messi asked him for his shirt in return 😂 pic.twitter.com/DRHcvH5J9w
— ESPN FC (@ESPNFC) February 24, 2021