«Յուվենտուսի», «Զենիթի» ու Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հայտնել է, որ պատրաստ է քաղաքական գործունեությամբ զբաղվել։
«Ես իսկապես սիրում եմ քաղաքականությունը։ Ընկերներիս հետ ընթրելիս կամ տանն այդ մասին եմ խոսում։ Պիտի սովորեմ, ու սպորտի շրջանակից դուրս գալը ճիշտ էր։ Միանգամից կհամաձայնեմ, եթե Պյեմոնտում կամ Թուրինում հրավիրեն քաղաքականությամբ զբաղվելու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Կլաուդիո Մարկիզիոն «Յուվենտուսում» խաղացել է 2006-2018 թվականներին, ապա տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։