«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատասխանել է երկրպագուի հարցին, թե արդյոք հնարավոր է նրա վերադարձը «Ռեալ»։
«Ոչ ոք այլևս չի ուզում տեսնել ինձ այնտեղ։ Երկրպագուները սիրու՞մ են ինձ, կարծում եմ՝ այո, բայց չգիտեմ։ Սա ֆուտբոլի մի մասն է, տղանե՛ր»,-Խամեսի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն”
ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Խամեսը մասնակցել է 18 խաղի, խփել 5 գոլ և կատարել 4 գոլային փոպանցում։
Խամեսը «Էվերթոն» է տեղափոխվել անցած ամառ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Ավելի վաղ Խամեսը հանդես է եկել գերմանական «Բավարիայում», ֆրանսիական «Մոնակոյում», պորտուգալական «Պորտուում», արգենտինական «Բանֆիլդում» և կոլումբիական «Էնվիգադոյում»։