Միլանի «Ինտերն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբում կորոնավիրուսի բռնկման մասին:
Թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, ևս մեկ ղեկավար Ալեսանդրո Անտոնելոն, մարզական տնօրեն Պյերո Աուսիլին, իրավաբան Անջելո Կապելինին և մարզչական շտաբի մեկ ներկայացուցիչ, որի անունը չի բացահայտվում:
«Ինտերը» 23 տուրից հետո 53 միավոր է վաստակել և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: