«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանում դարձավ անգլիական երրորդ ակումբը, որը ՉԼ-ի այս փուլում արտագնա հաղթանակ տարավ դիմակայության առաջին խաղում:
Ինչպես հաղորդում է Opta Joe-ն, անգլիական թիմերը նման արդյունք վերջին անգամ ցույց են տվել 16 տարի առաջ:
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ոչ մի անգլիական թիմ դուրս չի մնացել փլեյ-օֆֆ փուլից 1/8 եզրափակչի առաջին արտագնա խաղում հաղթելուց հետո:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր «Լայպցիգին» (2: 0), իսկ «Չելսին» «Ատլետիկոյին» (1: 0):