Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է առաջիկա ամռանը 300 միլիոն եվրո հատկացնել տրանսֆերների համար, հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Ըստ աղբյուրի, «Չելսիի» սեփականատիրոջ հիմնական նպատակը մոտ ժամանակներս Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է, և դրա համար նա պատրաստ է 300 միլիոն եվրո ներդնել տրանսֆերների համար, չնայած ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին նախորդած լայնածավալ տրանսֆերային արշավին:
«Չելսիի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկը Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որին լոնդոնցիները պատրաստ են ամեն գնով ձեռք բերել: