Գրոդնոյի «Նեմանի» հայ կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը հրաժեշտ է տվել բելառուսական թիմի երկրպագուներին ու հաջողություն մաղթել ակումբին.
«Իմ սիրելի ժողովուրդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել նախորդ մրցաշրջանի ընթացքում: Կլինեմ հակիրճ: Պարզապես ցանկանում եմ ասել Մեծ շնորհակալություն: Չեմ մոռանա ձեզ հետ անցկացրած տարին: Թիմի ֆիզիոթերապևտից մինչև մեր տնային մարզադաշտի ամենափոքր երկրպագուին ուզում եմ ասել շատ շնորհակալություն: Անմոռանալի էր:
Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, այլ ասում եմ մինչ նոր հանդիպում: Այս հիանալի ակումբի հետ կապ ունեցող յուրաքանչյուր մարդու միայն հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում: Շատ ուրախ էր ձեզ հետ»,- գրել է Կադիմյանը:
Նշենք՝ Կադիմյանը «Նեմանի» կազմում 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: