«Տորինոյի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբը դադարեցրել է մարզումները, քանի որ ակումբում կորոնավիրուսի բռնկման վտանգ կա։
Նախորդ շաբաթ թուրինյան ակումբն արդեն հայտնել էր, որ հիմնական կազմի մի քանի խաղացող վարակվել է կորոնավիրուսով։
Տեղի առողջապահական մարմինը այսօր նշել էր, որ ստեղծված իրավիճակի հետ կապված հարկ է դադարեցնել մարզումային պրոցեսը։ Ակումբի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները կորոնավիրուսի հավելյալ թեստեր են հանձնել։