Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում այսօր 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել:
63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել չեխ Պետեր Նովակի նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ժամանակից շուտ՝ առաջին ռաունդում պարտության է մատնել բուլղարացի Եվգենի Նաչևին, ընդ որում Մադոյանը առաջին ռաունդում մրցակցին 3 անգամ ենթարկեց նոկդաունի:
Հաղթանակ են տոնել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանսայանը: Ներսիսյանը առավելության է հասել հնդիկ Կումար Սաչինի, իսկ Մանասյանը Կոսովոն ներկայացնող Ֆոռեն Տոլայի նկատմամբ: