«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձնական ռեկորդ է սահմանել ՝ իր տեղափոխությունից ի վեր Իտալիայի Ա Սերիայի բոլոր թիմերի դարպասները գրավելով:
Վերջին ակումբը «Կրոտոնեն» էր, որի հետ դիմակայությունում պորտուգալացին դուբլ է ձեւակերպել:
Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 19 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: Հարձակվողը նաև իր ակտիվում ունի 2 գոլային փոխանցում: «Յուվենտուսին» միանալուց ի վեր Իտալիայի առաջնությունում հարձակվողն արդեն 70 գոլ է խփել: