Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին պատմել է փոքր տարիքում ունեցած առողջական լուրջ խնդիրների մասին։
«Գերազանց պատմություն է։ Դժվար պահեր եմ ապրել, բայց ինձ հաջողվեց դուրս գալ այդ վիճակից։ Ես 7 տարի եմ անցկացրել ՊՍԺ-ում՝ թիմում խաղալ սկսելով մինչև 11 տարեկանս, բայց ակադեմիա ընդունվելուց կարճ ժամանակ անց վնասվածք ստացա։ Ազդրի արթրիտ ու վարակ ունեի, դրա համար էլ ինձ վիրահատություն էր անհրաժեշտ, ու ես երկար բուժվեցի հիվանդանոցում։ 2-3 ամիս գիպսով անցկացրեցի։ Վիրահատությունից հետո բժիշկը եկավ ինձ մոտ ու ասաց, որ ես այլևս երբեք ֆուտբոլ չեմ խաղա։ Նա նույնիսկ ասաց, որ, գուցե, ստիպված լինեն ամպուտացիայի ենթարկել ոտքս։ Որոշ ժամանակ ես հաշմանդամների համար նախատեսված սայլակի վրա անցկացրի, հետո՝ հենակներով, իսկ դրանից հետո ստիպված էի նորից քայլել սովորել։
Մտածում էի՝ անմիջապես կարող եմ քայլել։ Փորձում էի, կանգնում սայլակից, բայց միանգամից ընկնում էի։ Ոտքերիս մեջ էներգիա չէր մնացել, որովհետև երկար ժամանակ չէի քայլել ու ոտքերս շարժվելու սովոր չէին։ Բայց, չնայած դրան, միշտ մտածում է, որ ֆուտբոլն ինձ համար դեռ չի ավարտվել, ու բոլորին ասում էի, որ կվերադառնամ խաղին։
Մարդկանց մեծ մասը մտածում էր, որ դա անհնար է, բայց ես նորից սովորեցի քայլել ու գրեթե կես տարի խաղում էի ազդրի ցավով։ Երկու տարի անընդմեջ ճանաչվեցի լավագույն ձախ պաշտպան։ Այնպես որ, անկեղծ ասած, ինձ մոտ ամեն ինչ լավ դասավորվեց»,-Մենդիի խոսքերն է փոխանցում AS-ը։
Մենդին «Լիոնից» «Ռեալ» էր տեղափոխվել 2019-ին 48 մլն եվրոյի դիմաց։