Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերը։
Տղամարդկանց մրցաշարում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Առաջատար Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Զավեն Անդրիասյանին: Գաբուզյանը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6 միավորով: Երկրորդ տեղում Արման Փաշիկյանն է՝ 5,5 միավորով: Վերջինս այսօր առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: