Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ կայանալիք խաղի մասին.
«Թիմը լավ դինամիկա է ցուցադրում: Մենք գիտենք, որ դժվար խաղ կլինի, և պատրաստ ենք կռվի: Կանենք ամեն հնարավոր բան: «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել: Մեզ համար կարևոր է ամեն խաղը: Ամեն խաղ մեզ համար հավասար է եզրափակչի, իսկ առաջիկա խաղը՝ առավել ևս:
Գիտենք, թե ինչ կարևոր մրցաշարում ենք հանդես գալիս: Մենք սովոր ենք սրան, «Ռեալին» դուր է գալիս ճնշումը: «Ատալանտան» հարձակողական թիմ է: Նրանք լավն են, բայց ես չեմ սիրւմ համեմատել թիմերը: «Ատալանտան» «Ատալանտան» է: Նրանք անում են իրենց գործը: Վստահ եմ՝ լավ խաղ կլինի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի ժամը 00-ին: