«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու լուրերը։
««Ռեալում» խաղալու համար, պետք է որակյալ ֆուտբոլիստ լինես, համապատասխանես ֆիզիկական և մտավոր պահանջներին, կարողանաս հաղթահարել տարբեր իրավիճակներ, անգամ այն ժամանակ, երբ ինչ-որ բան այն չէ։ Այստեղ պետք է ավելին լինել, քան ուղղակի որակյալ ֆուտբոլիստը։
Խնդիրն այն է, որ ես չեմ խաղացել Ալաբայի հետ ավելի քան 7 տարի։ Այնպես որ ինձ դժվար է ասել, թե ինչ է նա մտածում։ Ես արդեն տեսել եմ, որ նրան կապում են «Ռեալի» հետ, բայց ես ոչ մի տեղեկություն չունեմ այդ մասին։ Եթե դու «Բավարիայի» մեկնարկային կազմի խաղացող ես, ապա դու հաստատ բավականին բարձր խաղամակարդակ ունես, որպեսզի խաղաս «Ռեալում»։ Դա ակնհայտ է, բայց տեսնենք, թե ինչ կլինի արդյունքում»,-Կրոսի խոսքն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայից»։