«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղից առաջ բարձր է գնահատել Ռոբերտ Լևանդովսկու խաղային որակները:
«Ո՞րն է իմ ամենասիրած բանը Լեւանդովսկու հետ կապված: Բանն այն է, որ նա երբեք չի բավարարվում: Ամեն տարի նա փորձում է բարելավել և դուրս գալ իր հնարավորություններից, նույնիսկ եթե դա գրեթե անհնար է:
Նա հիանալի հարձակվող է: Կարծում եմ, որ նա ներկայումս աշխարհի լավագույն հարձակվողն է, ուստի պետք է շատ զգույշ լինել:
«Ոսկե խաղակոշիկ» մրցավազքում նրան հաղթելը խելահեղություն էր: Նրա ու Ռոնալդուի նման հիանալի ֆուտբոլիստների մարտահրավեր նետելը մեծ երջանկություն է պարգևել ինձ»,- մեջբերում է Իմոբիլեին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: