«Աթլետիկոյի» ու «Չելսիի» նախկին պաշտպան Լուիսը Ֆելիպեն պատմել է, թե ինչը խանգարեց Էդեն Ազարին դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
«Ազարը Նեյմարի հետ միասին այն լավագույն խաղացողներն են, որոնց հետ ես երբևէ խաղացել եմ: Նրանք գտնվում են Մեսսիի մակարդակի վրա:
Ազարը վատ էր մարզվում, խաղի մեկնարկից հինգ րոպե առաջ նա հանդերձարանում Mario էր խաղում: Նա մարզվում էր, առանց կապելու իր կոշկակապերը:
Սակայն միևնույն է, ոչ ոք չէր կարող նրանից խլել գնդակը: Նա շրջանցում էր երեք-չորս խաղացողի և միայնակակ հաղթում հանդիպումները:
Ազարը անհավանական տաղանդավոր է: Միգուցե նրան պակասում է հավակնությունը `ասելու, որ ինքը լինելու է աշխարհի լավագույն խաղացողը: Քանի որ նա կարող է նրանցից մեկը դառնալ»,- մեջբերում է Ֆելիպեին TribalFootball-ը: