ԱՊԼ 25-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփեց Ռահիմ Ստերլինգը խաղի 2-րդ րոպեին։
Սա «Սիթիի» 13-րդ անընդմեջ հաղթանակն էր ԱՊԼ-ում։
Գվարդիոլայի սաները 59 միավորով գլխավորում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 34 միավորով 10-րդ տեղում է։