VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակի վերնամասում կան փոփոխություններով։
«Արարատ-Արմենիան» «Փյունիկին» 2-1 հաշվով հաղթելուց հետո միավորների քանակը հասցրեց 21-ի ու գլխավորեց աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Երևանի «Արարատը»։ Վարդան Բիչախչյանի սաները 2-0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»։
Այսպիսով, արարատյան դերբիին ընդառաջ, որի կայանալու է փետրվարի 25-ին, մրցաշարային աղյուսակի վերնամասում երկիշխանություն է։