ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը դարձել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
Պորտուգալացին դուբլ էր ձևակերպել մրցաշարի 1/16 եզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (4-0), իսկ նրա փոխանցումների հստակությունը կազմել է 83%։
Հիշեցնենք, որ մրցանակին հավակնում էին նաև «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Մունաս Դաբուրը, «Դինամո Զ»-ի ֆուտբոլիստ Բրունո Պետկովիչն ու «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը։