Լիգա 1-ի 26-րդ տուրի հանդիպումն ավարտվեց «Ստադ Ֆրանցիսկ Լե Բլեու» մարզադաշտում: «Բրեստը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիոնին» և պարտվեց (2:3):
9-րդ րոպեին հաշիվը բացեց Լուկաս Պակետան: Ընդմիջումից առաջ Ուսեմ Աուարը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ Մեմֆիս Դեպայը 44-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Երկրորդ խաղակեսում Բրեստը երկու գնդակ ետ բերեց: Մեկական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Բրենդան Շարդոնն ու Իրվին Կարդոնան, բայց տանտերերը չկարողացան խուսափել պարտությունից:
«Լիոնը» վաստակեց 55 միավոր եւ դարձավ Ֆրանսիայի առաջնության առաջատար: Բրեստն ունի 31 միավոր և 12-րդ հորիզոնականը: