Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ներքին հետաքննություն է սկսել ֆուտբոլիստնների՝ մեծաթիվ վնասվածքների առթիվ: 2020/21 մրցաշրջանում «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները 41 վնասվածք են ստացել, ինչի պատճառով 146 հանդիպում են բաց թողել:
Այս մասին հայտնում է Marca-ն:
Բժշկական օգնություն է ցուցաբերվել 20 ֆուտբոլիստի: «Ռեալի» ղեկավարությունը անհանգստացած է մեծ թվով վնասվածքներից և մտադիր է բացահայտել պատճառը:
«Ռեալը» Պրիմերայում առաջինն է վնասվածքների քանակով: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 25 վնասվածք են ստացել, «Աթլետիկոյի» խաղացողները՝ 15: