«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած 1-4 հաշվով կրած պարտությունը:
«Պարտությունը աշխարհի վերջը չէ: Մենք պետք է վերլուծենք մեր անհաջողությունները և բարելավենք իրավիճակը, մարզվենք: Մենք չափազանց շատ պահեր ենք կորցրել, պետք է ավելի շատ ջանք գործադրենք:
Մենք մասնակցում ենք բոլոր երեք մրցաշարերին: Չեմպիոնների լիգայում շատ դժվար է:
Մենք հաղթեցինք «Յուվենտուսին» ու պարտվեցինք տանը: Մենք պարտվեցինք ՊՍԺ-ին, բայց երկրորդ խաղում կարող ենք հաղթել նրանց: Չեմ կարծում, որ մենք ի վիճակի չենք մրցակցել: Մենք կարող ենք հաղթել ցանկացածին», — մեջբերում է Կումանին AS-ը: