ԱՊԼ 25-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Էվերթոնին»:
Հյուրերի կազմում 3-րդ րոպեին հաշիվը բացեց Ռիչարլիսոնը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Սիգուրդսոնն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակի շնորհիվ Կարլո Անչելոտիի գլխավորած «Էվերթոնը» միավորների քանակը հասցրեց 48-ի և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: