Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատարներից Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնել էր Իսրայել: Այնտեղ, Ֆերդինանդը մասնակցեց Մեծ սաղավարտ թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարին:
Մրցաշարը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար։
Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը որակավորման փուլում զիջել է իտալացի Ֆաբիո Բասիլեն։