NBA-ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսը» 98:109 հաշվով պարտվեց «Բրուքլին Նեթսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ջեյմս Հարդենն էր, ով դաբլ-դաբլ գրանցեց՝ 23 միավոր և 11 փոխանցում։
Մեկ այլ խաղում «Սակրամենտո Քինգսը» զիջեց «Մայամի Հիթին»՝ 110: 118: Վերջիիս կազմում «թրիփլ-դաբլ» գրանցեցին Բամ Ադեբայոն (16 միավոր, 12 խափանում և 10 փոխանցում) և Ջիմի Բաթլերը (13 միավոր, 10 խափանում և 13 փոխանցում):
«Միլուոկի Բաքսը» 96-110 հաշվով պարտվեց «Տորոնտո Ռեփթորսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Նորման Փաուելն էր ՝ 29 միավոր: Եվս 27 միավոր բերեց Պասկալ Սիակամը: Յանիս Ադետոկոունբոն ամենաշատ միավորը վաստակեց Բաքսի կազմում՝ 23 միավոր: