«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ անցկացրած խաղի մասին.
«Մենք տուն ենք վերադառնում առանց արժանի հաղթանակի: Մենք չկարողացանք այն պահել:
Մենք պետք է ավելի լավ խաղանք, երբ մրցակիցը մնացել է 10 ֆուտբոլիստով, և չպետք է ազատ տարածություններ թողնենք: Մոտեցումը ճիշտ էր, բավական շատ բան արեցինք հաղթանակի համար, սակայն չկարողացանք օգտագործել իրավիճակի ամբողջ պոտենցիալը:
Մենք կարող էինք երրորդ գոլը խփել, ու կարևորը՝ բաց չթողնել երկրորդը: Բայց հյուրընկալվելիս 2-2 հաշիվը միևնույն է լավ արդյունք է առաջին խաղի համար: Պետք է վերլուծենք մեր ելույթներն ու բարելավենք մեր խաղի որակը: Հիմա մրցաշրջանի շատ կարևոր փուլ է, և մենք պետք է ավելի լավ խաղանք»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: