Երեկ տեղի ունեցավ Հայաստանի կանանց առաջնության 3-րդ խաղափուլը։ Մրցաշարի առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց Վերոնիկա Խաչատրյանի հետ։ Սա տուրի միակ խաղաղ ելք ունեցած պարտիան էր, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մյուս դիմակայություններում Սուսաննա Գաբոյանը հաղթեց Աննա Խաչատրյանին, Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ գրանցեց Նարե Առաքելյանի հետ պարըիայում, Մարիամ Ավետիսյանը առավելության հասավ Աստղիկ Հակոբյանին նկատմամբ, իսկ Մարիամ Մկրտչյանն ուժեղ գտնվեց Արփինե Գրիգորյանից։
3-րդ տուրից հետո Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները։