Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում վնասվածք ստացավ «Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը:
Մկանային վնասվածքի պատճառով Բենասերը 39-րդ րոպեին փոխարինվեց՝ տեղը զիջելով Սանդրո Տոնալիին: Իսմայելը բաց կթողնի նաև միլանյան դերբին, — ասել է Ստեֆանո Պիոլին Միլանի պաշտոնական կայքին:
2020-ի դեկտեմբերին և 2021-ի հունվարին Բենասերն արդեն 11 հանդիպում է բաց թողել մկանային խնդիրների պատճառով: 2020/21 մրցաշրջանում 23-ամյա ալժիրցին Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում, Եվրոպա լիգայում ՝ 9 հանդիպում:
Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Միլան» — «Ինտեր» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին: