Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորել է Սեյկո Հաշիմոտոյին:
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախն ասել է , որ Հաշիմոտոն մեծ փորձ ունի, մասնակցել է ամառային և ձմեռային յոթ օլիմպիական խաղերի, մեդալակիր է, Ճապոնիայի պատվիրակությանը քանիցս ուղեկցել է օլիմպիական մարզահանդես և լիովին համապատասխանում է պաշտոնին։
Այդ նշանակումով կարևորվում է գենդերային հավասարությունը, որը ՄՕԿ-ի բարեփոխումների և «Օլիմպիական օրակարգ — 2020»-ի գլխավոր դրույթներից մեկն է ։