Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին, որը հեթ-տրիկ ձևակերպեց ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին խաղում (4-1).
«Նայում եմ ամեն խաղն ու ինձ դուր է գալիս, երբ ես լավ խաղ եմ տեսնում: Բայց այս առումով ես դատում եմ որպես բոլոր երկրպագուները: Մբապեն և Հոլանդը Մեսսիի և Ռոնալդուի փոխարինողնե՞րն են. տեսնենք: Նրանք շատ լավն են, ինչպես Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարը, բայց ավելի երիտասարդ են:
Այո բոլորը խոսում են Մբապեի՝ «Բարսելոնայի» դեմ ցուցադրած խաղի մասին, բայց այն, ինչ արեց Կիլիանը, զարմանալի չէ: Ես նրան վաղուց գիտեմ»,-ասել է Զիդանը: