«Մանչեսթեր Սիթին» շարունակում է կազմել Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի հնարավոր տարբերակները, հայտնում է Calciomercato-ն:
«Քաղաքաբնակները» մտադիր են 8 տարվա պայմանագիր կնքել Մեսսիի հետ, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին:
Արգենտինացուն կառաջարկվի 2 տարվա պայմանագիր «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ ևս մեկ տարի երկարացնելու հնարավորությամբ, որից հետո նա կկարողանա ևս 2 տարի խաղալ City Football Group- ի սեփականություն հանդիսացող ակումբներից մեկում (Նյու Յորք Սիթի, Մելբուռն Սիթի կամ Յոկոհամա Մարինոս): Իր խաղային կարիերայի ավարտից հետո Լեոն կդառնա «Ման Սիթիի» դեսպանը:
Պայմանագրի գումարը կկազմի 500 միլիոն եվրո, չնայած ի սկզբանե ենթադրվում էր, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրին առաջարկվում է 600 միլիոն: