«Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի՝ ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ խաղի (2-1) 63-րդ վայրկյանին խփած գոլը դարձել է վերջին 8 տարվա փլեյ-օֆֆ փուլի ամենաարագ գոլը։
2013-ի ապրիլի 2-ին «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ևս թուրինցիների դեմ քառորդ եզրափակչի առաջին խաղում (2-0) դարձել էր գոլի հեղինակ 24-րդ վայրկյանին։
«Պորտուի» ու «Յուվենտուսի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Թուրինում։