Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը: ՈւԵՖԱ-ն չորս խաղացողի է ընտրել, որոնցից մեկը կդառնա շաբաթվա լավագույն խաղացող:
Այսպիսով, հավակնորդների թվում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Լիվերպուլի» խաղացող Մոհամեդ Սալահը և «Պորտուի» կիսապաշտպան Սերխիո Օլիվեյրան:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին շաբաթվա լավագույն խաղացողի օգտին քվեարկելու համար այցելեք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայք: