Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտու»-«Յուվենտուս» խաղի առաջին կեսից հետո թուրինցիները պարտվում են նվազագույն հաշվով:
Երկրորդ րոպեին թուրինցիների կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, գտնվելով սեփական տուգանայինում, անհաջող փոխանցում կատարեց դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին: «Յուվենտուսի» ֆուտբոլիստի սխալից օգտվեց մրցակցի հարձակվող Մեհդի Տարեմին՝ մեկ հպումով գնդակն ուղարկելով «Յուվեի» դարպասը: