Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիա»-«Բորուսիա Դ.» խաղում առաջին կեսից հետո հյուրերն առջևում են 3-1 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացել են «Սևիլիայի» ֆուտբոլիստները. Սուսոն է աչքի ընկել խփած գնդակով: Ավելի ուշ՝ 19-րդ րոպեին Մահմուդ Դահուդը հավասարեցրել է հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով Էրլինգ Հոլանդի փոխանցումից հետո: Հոլանդը մինչև ընդմիջում ևս երկու գոլ է խփել ու մեծացրել դորտմունդցիների առավելությունը: