«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն ստացել է EFE լրատվական գործակալության ամենամյա մրցանակը, որը տրվում է լավագույն իբերո-ամերիկացի ֆուտբոլիստին։ Խոսքը Լատինական Ամերիկայի երկրների և Եվրոպայի պորտուգալախոս երկրների մասին է։
Բրազիլացի ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել 2020 թվականին։ Նախկինում այս մրցանակը տրվել է նաև Լիոնել Մեսսիին, Կրիշտիանու Ռոնալդուին, Կեյլոր Նավասին և մի շարք այլ խաղացողների։
«Հպարտություն է ու պատիվ ինձ համար ստանալ EFE մրցանակը լավագույն Իբերո-ամերիկյան խաղացողի համար 2020 թվականին։ Առանց իմ խաղընկերների օգնության ու առանց իմ ընտանիքի ու երկրպագուների աջակցության ես չէի կարող նվաճել այն։ Շնորհակալ եմ բոլորիցդ»,-ասել է Կազեմիրոն։
It is a pride and honor for me to receive this EFE Trophy for the Best Ibero American Player of 2020. Without the help of my colleagues and without the support of my family and our fans I would not have been able to achieve it. Thank you all.