«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարծում է, որ թիմը ի վիճակի է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում քամբեք իրականացնել։ Առաջին խաղում կատալոնական թիմը տանը պարտվել է 1-4 հաշվով։
«Շատ հիասթափված եմ այս արդյունքից։ Մեզ անհրաժեշտ է վերլուծել, դասեր քաղել ու շարունակել ջանասիրաբար աշխատել։ Մի՛ հանեք մեզ հաշվից»,-գրել է Բրեյթուեյթը Twitter-ի իր էջում։
Really disappointed about the result the other night. It’s time to analyze, learn and continue working hard. Don’t count us out yet 🔵🔴 pic.twitter.com/Zra2vvNvLN
— Martin Braithwaite (@MartinBraith) February 18, 2021