«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է ֆուտբոլիստի՝ «արքայական» ակումբ հավանական վերադարձի մասին։ Հիմա Բեյլը վարձակալությամբ խաղում է «Տոտենհեմում»։
««Ռեալի» երկրպագուները շուտով կգիտակցեն, թե որքան հիմար են գտնվել Բեյլի հարցում։ Նրանք պետք է շնորհակալ լինեն Բեյլին նրան ամեն օր իրենց կյանքում այն ամենի համար, ինչ նա նվաճել է այդ թիմի համար։ Դա ծիծաղելի իրավիճակ է, ինչի համար մադրիդիստաները պետք է ամաչեն։
Կվերադառնա Բեյլը «Ռեալ Մադրի՞դ»։ Դա խնդիր չի լինի, նա դեռ սիրում է Մադրիդը ու ակումբի հետ ոչ մի խնդիր չունի, բայց ես չեմ կարծում, որ Զիդանը սիրում է նրան»,-Բարնետի խոսքն է մեջբերում Goal Espana-ն։
Գարեթ Բեյլի վարձակալությունը նախատեսված է մեկ տարով ու ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։