«Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան հայտնվել է եվրոպական թոփ ակումբներից երկուսի ուշադրության կենտրոնում։
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է Sky Germany-ն։
Իսպանական ակումբը պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում է դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանից։
ՄՅՈՒ-ն ցանկանում է ամռանը ուժեղացնել հարձակման գիծը, ու նրանց շորթլիստում է հայտնվել հենց Սիլվան։
Բունդեսլիգայի երկու մրցաշրջաններում Սիլվան 30 գոլ է խփել 45 խաղերում։