Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Կառացևի հեքիաթը թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում շարունակվում է։ Ռուս թենիսիտը կարիերայի ընթացքում առաջին անգամ է մասնակցում Մեծ սաղավարտի մրցաշարի ու դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Australian Open-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կառացևը իր ողջ կարիերայի ընթացքում վաստակել է 618,354 դոլար, մինչդեռ Ավստրալիայի բաց առաջնությունում կիսաեզրափակիչ հասնելու համար մարզիկներին տրվում է 662,000 դոլար։
Այսպիսով, Կառացևը այս մրցաշարում ավելի շատ գումար է վաստակել, քան ողջ կարիերայի ընթացքում։
Կիսաեզրափակիչում ռուս թենիսիստի մրցակիցը աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է։