Հայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատարներից Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնել է Իսրայել: Այնտեղ նրանք պետք է թեստավորվեն և բացասական պատասխան ստանալուց հետո, երեք օր անց, Ֆերդինանդը մրցելույթ կունենա Մեծ սաղավարտ թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարում:
Նշենք, որ Օլիմպավանում փետրվարի 8-20-ը անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները:
Հայ մարզիկը այս մրցաշարում կարող է բարելավել օլիմպիական վարկանիշային միավորների քանակը: