Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում առաջատար «Միլանն» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Սպեցիային»:
Այս պարտությունն ընթացիկ առաջնությունում 3-րդն էր միլանյան թիմի համար:
Անցկացրած 23 խաղից հետո Պիոլիի թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 49 միավորով:
Երկրորդ տեղում ընթացող «Ինտերն» ունի 47 միավոր, սակայն դեռ չի անցկացրել այս տուրի հանդիպումը: Կոնտեի թիմը վաղը սեփական հարկի տակ կմրցի «Լացիոյի» հետ ու հաղթելու դեպքում կշրջանցի «Միլանին»: