«Միլանը» նախատեսում է լրջորեն աշխատել տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի պատրաստվի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ելույթներին:
Աղբուրի փոխանցմամբ, «Միլանը» մտադիր է մեծ գործարք իրականացնել Մադրիդի «Ռեալի» հետ: Միլանցիները ցանկանում են կիսապաշտպան Իսմայել Բենասերին փոխարինել հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ, ու գնել հարձակվող Բրահիմ Դիասի տրանսֆերային իրավունքները: Բենասերը, որի ծառայություններով բազմիցս հետաքրքրվել է Մադրիդի «Ռեալը», ավելի քան 20 մլն եվրո է գնահատվում («Ռեալի» հետ պայմանագիրը ավարտվում է 2022 թվականի ամառը), Դիասը՝ 20-ից 25 մլն եվրո (վարձակալությամբ հանդես է գալիս «Միլանում»):
Նշվում է, որ Բենզեման չի մտնում իտալացիների տրանսֆերային քաղաքականության մեջ, սակայն թիմից կարող է հեռանալ Զլատան Իբրահիմովիչը, այդ իսկ պատճառով «Միլանը» պատրաստ է բացառություն անել: