Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալն» ընդունել է «Վալենսիային» ու առաջին կեսից հետո հաղթում է 2-0 հաշվով։
26-րդ րոպեին «արքայական» ակումբի պաշտպան Դանի Կարվախալը մկանային վնասվածք է ստացել ու փոխարինվել։ Նրա փոխարեն դաշտ է մտել Լուկաս Վասկեսը։
Մկանային վնասվածքից ապաքինվելուց հետո սա Կարվախալի առաջին խաղն էր։ Իսպանական մամուլը գրում է, որ «Ռեալի» պաշտպանի մոտ նույն վնասվածքն է, ինչից նա ապաքինվել էր։