Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Վեսթ Բրոմվիչը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
2-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Մբայե Դյանը։ Մինչև ընդմիջում «մանկունյանցիները» կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։
Երկրորդ կեսի դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ման Յունայթեդը» ունի 46 միավոր ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Վեսթ Բրոմվիչը» 13 միավոր ունի ու 19-րդն է տեղում է։