«Նապոլիի» երկրպագուները գնացել էին թիմի հյուրանոց, որտեղ հանգստանում են ֆուտբոլիստները «Յուվենտուսի» հետ խաղից առաջ, և վիրավորական խոսքեր են վանկարկել ֆուտբոլիստների հասցեին:
Նեապոլիտանացիները վերջին ժամանակներս անհաջող են ելույթ ունենում. վերջերս «Նապոլին» դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչում զիջելով «Ատալանտային»:
Ակումբի մոտ 40 երկրպագուներ հավաքվել էին թիմի հյուրանոցի մոտ և հորդորում խաղացողներին «վճռական լինել»: Միակ խաղացողները, որոնց երկրպագուները չեն վիրավորել, եղել են Վիկտոր Օսիմհենը և Իրվինգ Լոզանոն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի հերթական տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Նեապոլում․ «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նապոլիի» հաղթանակը գնահատում է 4,00 գործակցով , ոչ ոքին՝ 3,60, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 2,05