«Ինտերի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հերնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ: 45-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր:
Կրեսպոյի վերջին աշխատանքը Արգենտինայի «Դեֆենսա և Հուստիսիան» էր, որի հետ նա նվաճեց Սուդամերիկանայի գավաթը:
Անցյալ տարի Կրեսպոն հայտարարել էր, որ կցանկանար դառնալ «Ռիվեր Փլեյթի» մարզիչ: